Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

Չիչխանի օգտակար հատկությունները

Չիչխանի օգտակար հատկությունները

Չիչխան կամ ձիափուշ. HIPPOPHAE հունարեն անվանումը բաղկացած է HIPPOS-ձի եւ PHASE-շուք, փայլ բառերից։ Ռուսերեն անվանումը` ՏոսպտՌւՈ: Հայկական տարանուններն են` ափռի, ծովափուշ, ձիափշատ, ձիափուշ, ձորի փուշ:

 

Հայերեն եւ հունարեն անվանումները ցույց են տալիս, որ ձիերին կերակրել են ձիափշի պտուղներով ու տերեւներով։ Հոգնեցուցիչ արշավներից հյուծված կենդանիներն ուտելով այդ փշոտ բույսը՝ շատ արագ գիրանում էին, իսկ նրանց մազածածկույթը դառնում էր փայլուն ու խիտ։ Չինաստանի բժիշկները չիչխանը համարում էին առողջության եւ երկարակեցության հատապտուղ եւ դրանով բուժում բազմաթիվ հիվանդություններ։ Արեւելյան եւ Հարավային Ռուսաստանում այն անվանում էին «սիբիրյան անանաս»։ Առաջին ցրտահարություններից հետո հավաքված պտուղներն իսկապես իրենց հյութալիությամբ նման են էկզոտիկ անանասին։ Չիչխանը տարածված է Արեւելյան Ասիայից մինչեւ Արեւմտյան Եվրոպա։ Աճում է ծովափնյա շրջաններում՝ կազմելով խիտ մացառուտներ, համեմատաբար տաք կլիմայական գոտիներում։ Հայաստանում մշակվում է հիմնականում Սեւանա լճի առափնյա ավազուտներում, Աբովյանի, Իջեւանի, Սեւանի, Մեղրու, Գորիսի, Սիսիանի, Կիրովականի եւ այլ շրջաններում:

Չիչխանը 2-6 մ բարձրությամբ ծառանման թուփ է՝ փշատազգիների ընտանիքից։ Ունի գծակերպ տերեւներ եւ մանր հոտավետ դեղին ծաղիկներ։ Հյութեղ, կլորավուն, շիկակարմիր կորիզապտուղները խիտ կպած են ճյուղերին։ Ծաղկում են գարնան կեսերին, հասունանում աշնանը եւ պահպանվում ճյուղերին ողջ ձմռանը։

Պտուղը հավաքում են ճյուղերը թափահարելով կամ հատուկ ունելիով։ Սառեցրած պտուղները պահպանվում են մինչեւ 6 ամիս, թարմը՝ մի քանի օր։ Չիչխանի պտուղներից պատրաստում են հյութ, ջեմ, մուրաբա, կիսել, դոնդող, լիկյոր, մրգօղի։

Չիչխան դժնիկանման- Облепиха крушиновидная- Hippophae rhamnoides L. - med-practic.com_Tatevik_ShahyanԲուժական նպատակներով օգտագործվում են ճյուղերի կեղեւը, տերեւները, պտուղները, սերմերը։ Չիչխանը օգտակար նյութերի գանձարան է, որը հարուստ է վիտամիններով՝ E (8-15 մգ), B1 (0,35 մգ), B2 (0,5 մգ), K (1,2 մգ), P (75-100 մգ), կարոտինային նյութեր (մինչեւ 8,5 մգ), PP (14-25 մգ), քոլին (B4), պիրիդոքսին (B6), ասկորբինաթթու (50-450 մգ), ֆոլիաթթու (0,79 մգ, 100 գր. պտղի մեջ)։

Պարունակում է շաքար (մինչեւ 8,5 %), պեկտինային նյութեր (0,3-0,4 %), օրգանական թթուներ (խնձորի, գինու, թրթնջուկի, սաթի 2,8%), ներկանյութ, դաբաղանյութ, ֆլավոնոիդներ (կվերցետին), կումարին, ֆիտոնցիդներ։

Պտղի մեջ հայտնաբերվել են միկրոտարրեր՝ երկաթ, բոր, տիտան, մանգան, ալյումին, մագնեզիում, կրեմնիում, որոնք շատ կարեւոր են մարդու աճի եւ զարգացման համար։

Յուղի մեջ պարունակվում են օլեինի, լինոլենի, լինոլի, ճարպային թթուներ։ Տերեւները պարունակում են մեծ քանակությամբ ասկորբինաթթու։

Չիչխանն օգտակար է նյութափոխանակության կարգավորման եւ արյան շրջանառության համար: Բուժման նպատակով օգտագործվում են բույսի պտուղներն ու սերմերը, դրանցից ստացվող յուղը, որոշ դեպքերում նաեւ` տերեւները: Պտուղները հավաքում են ձմռանը, երբ սառչում են ու ձեռք են բերում հաճելի թթվահամություն: Պտուղներն իրենց համը եւ բուժական հատկանիշները պահպանում են նույնիսկ սառած վիճակում: Տերեւները հավաքում են, չորացնում հով տեղում` միջանցիկ քամու տակ: Սակայն դեղաբույսը համընդհանուր ճանաչում է ձեռք բերել իր գորշ կարմրավուն, յուրահատուկ համով ու հոտավետ յուղի շնորհիվ: Չիչխանի անունը հաճախ է հանդիպում Դիոսկորիդի, Թեոֆրաստի եւ այլոց մոտ, սակայն դեղաբույսի բուժական նշանակության մասին խոսվել է ավելի ուշ: Այն օգտագործվել է արեւելյան` հին մոնղոլական, տիբեթական բժշկության մեջ: Չիչխանի պտուղները կանխարգելում են աթերոսկլերոզը, հիպերտոնիան, վաղաժամ ծերությունը, նպաստում սերոտոնինի ստեղծմանը, որը կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։ Սաթաթթուն թուլացնում է տոքսիկ նյութերի, ռենտգենյան ճառագայթների, սթրեսի ազդեցությունը, կումարինները կանխարգելում են թրոմբների առաջացումը։ Պտուղներից եւ սերմերից պատրաստված յուղը նպաստում է վերքերի, այրվածքների, կոշտուկների եւ այլ վերքերի ապաքինմանը, կիրառվում է 12-մատնյա աղիի եւ ստամոքսի խոցի բուժման դեպքում։

Տարբեր ժողովուրդներ չիչխանի պտուղներն օգտագործել են որպես հակալնդախտային, ցավազրկող, մազերն ամրացնող, մաշկային որոշ հիվանդություններ ամոքող միջոց: Պտուղներից պատրաստված եփուկն օգտագործվել է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ: Սերմերից պատրաստված եփուկն օժտված է հիանալի լուծող հատկությամբ, մինչդեռ ճյուղերի եւ տերեւների եփուկը ունի միանգամայն հակառակ ներգործություն եւ օգտագործվում է լոծի ժամանակ: Պտուղների եւ տերեւների եփուկն օգտագործվում է ինչպես ներքին ընդունման, այնպես էլ գլուխը լվանալու ձեւով` մազաթափության եւ ճաղատության, ինչպես նաեւ ռեւմատիզմի եւ պոդագրայի ժամանակ: Դեղաբույսից ստացված յուղը լայն կիրառություն ունի կլինիկական բժշկության մեջ: Ըստ Լ. Ն. Յուդկինայի (ցիտ. Ա. Դ. Տուրովայի), չիչխանի յուղը լավ արդյունք է տալիս մաշկի թարախային բորբոքումների, էկզեմայի, թեփոտվող որքինի, Դարիեի հիվանդության, խեյլիտի եւ խոցային բնույթի գայլախտի բուժման ժամանակ: Յուղից պատրաստված 5%-անոց քսուքը արագորեն վերացրել է մաշկային բորբոքման երեւույթները, այտուցը, էրիթեման, ցավը, սուր էկզեմայի այրոցը: Նեյրոդերմիտի, թեփոտվող որքինի եւ մաշկային քրոնիկական այլ հիվանդությունների ժամանակ յուղային քսուքից արագորեն ներծծվել է ինֆիլտրացիան, դադարել է թեփոտումը, քորը, էպիթելիզացվել են ճաքվածքները: Յուղը դրական արդունք է տալիս նաեւ բերանի լորձաթաղանթի վերքերի, ճաքվածքների, ինչպես նաեւ հետանցքի եւ սեռական օրգանների շրջանի մաշկային մի շարք ախտահարումների ժամանակ: Յուղն օգտագործում են անմիջապես նշագեղձերը հեռացնելուց հետո, որի շնորհիվ իջնում է ջերմությունը, արագանում վերքի ռեգեներացիան: Յուղն` ընդհանրապես, խթանում է բոլոր տեսակի վերքերի գրանուլացիան եւ էպիթելիզացիան, վերացնում ցավը, արագացնում բուժման պրոցեսը:

Չիչխանի յուղի պատրաստման ձեւեր

ա) Փայտե հավանգով ճզմել պտուղները, տեղավորել ապակե տարայի մեջ, 24 ժամից հավաքել յուղի շերտը (1 լ-ից կստացվի 80-90 գրամ յուղ)։ Մնացած քուսպը հավաքել եւ չորացնել։ Փոշիացված չոր քուսպով պատրաստել թեյ (1 թեյի գդալ-200 մլ եռջուր)։ Փոխարինում է սուրճին։

բ) Պտուղները փռել կալկա թղթի վրա, չորացնել արեւի տակ, աղալ, լցնել տարայի մեջ, ավելացնել ձիթապտղի յուղ (հումքից 1 սմ բարձր)։ Հաճախակի խառնել։ 15-20 օրից կարելի է օգտագործել։ Ստացված 20%-անոց յուղը օգնում է մաշկային հիվանդություններին։

Յուղը լայնորեն օգտագործվում է գինեկոլոգիական պրակտիկայում: Այն արդյունավետ ներգործություն է ունենում կոլիտների, էնդոցերվիցիտների եւ արգանդի վզիկի էրոզիայի դեպքում: Բազմաթիվ կլինիկական տվյալներ հաստատել են յուղի օգտակար ներգործությունը ծերունական կատարակտի, շաքարային դիաբետի, աչքի որոշ հիվանդությունների, անեմիաների, գաստրիտների, լորձաթաղանթների ատրոֆիկ փոփոխությունների, հիպերտոնիկ հիվանդության ընթացքի վրա եւ այլն: Պտուղները թարմ կամ սառած վիճակում ուտում են հիպո- կամ ավիտամինոզ A-ի եւ ընդհանուր հյուծվածության ժամանակ: Կեղեւը` շնորհիվ սերոտոնինի պարունակության, օժտված է որոշակի հակաուռուցքային ակտիվությամբ եւ մտնում է հակաուռուցքային պատրաստուկների կազմի մեջ, որոնք փորձնականորեն տվել են որոշակի շոշափելի արդյունք (Բալիցկի Կ. Բ., Վորոնցովա Ա. Լ., Կարպուխինա Ա. Մ.): Չիչխանի յուղը հակացուցված է սուր խոլեցիստիտների, աղեստամոքսային տրակտի սուր խանգարումների եւ պանկրեատիտների ժամանակ, ստամոքսի սուր թթվայնության դեպքում:

Չիչխան դժնիկանման- Облепиха крушиновидная- Hippophae rhamnoides L. - med-practic.com_Tatevik_ShahyanԽռմփոցի դեպքում
Քնելուց 4 ժամ առաջ կաթեցնել քթանցքերի մեջ 2-ական կաթիլ չիչխանի յուղ։ Կիրառել ընդմիջումներով։

Մրսածության դեպքում
Օրը 1-2 անգամ քթանցքերին քսել չիչխանի յուղ։ Միաժամանակ խմել 1-ական թեյի գալ սեւ հաղարջի, բալի եւ չիչխանի տերեւների խառնուրդից պատրաստված թեյ։

Հայմորիտի դեպքում
Խառնել հավասար քանակությամբ սրոհունդի եւ չիչխանի յուղ։ Խառնուրդի 10%-ի չափով ավելացնել մանրացրած ակնամոմ (պրոպոլիս)։

Ակնամոմը լցնել դանդաղորեն եւ խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան։ Օգտագործելուց առաջ խառնել։ Կիրառումը սկսել մեկական կաթիլից յուրաքանչյուր քթանցքին։ Հետզհետե ավելացնել մեկական կաթիլ (մինչեւ 5 կաթիլ, բայց ոչ ավելի)։

Դեղամիջոցը սկզբում կարող է առաջացնել այրոցի զգացում։ Կաթիլների քանակն ավելացնել 5 օրվա ընթացքում։

Իսկ կոկորդային հիվանդության դեպքում կարելի է այս լուծույթից 1 թեյի գդալ պահել բերանում՝ 5 րոպե, բայց կուլ չտալ (թքել)։

Կերակրափողի ուռուցքի դեպքում
Օրը 3-4 անգամ ուտել մեկական ճաշի գդալ չիչխանի պտուղ։ Միաժամանակ խորհուրդ է տրվում ընդունել օրը 2-3 անգամ մեկական թեյի գդալ չիչխանի յուղ։ Օգնում է նաեւ ստամոքսի խոցին։ Խմել սնունդ ընդունելուց 3-րոպե առաջ։

Ստամոքսի խոցի դեպքում

  •   300 գրամ չիչխանի պտուղների վրա ավելացնել բնական մեղր, խառնել։ Թողնել 3 օր սառը տեղում։ Օգտագործել մեկական ճաշի գդալ, օրը 2-3 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։
  •   Օգտակար է նաեւ չիչխանի յուղի եւ մեղրի խառնուրդը (3։1)։ Ընդունել նույն ձեւով։


Հոդատապի (պոդագրա) եւ ռեւմատիզմի դեպքում
1 ճաշի գդալ մանրացրած տերեւներին ավելացնել 1 բաժակ եռջուր։ Հովանալուց հետո քամել, խմել օրը 3 անգամ։

Ծնկային հոդերի արտրոզի եւ սուր ցավերի դեպքում
Առաջարկվում է հետեւյալ դեղատոմսը. չիչխանի թարմ պտուղները լավ տրորել եւ քսել ծնկներին: 30-40 րոպե հետո` չլվանալով ծնկները, պարզապես չոր սրբիչով մաքրել։ Բուժման տեւողությունը 2-3 շաբաթ է: Այդպիսով, սակայն, կարող եք կանխել տանջալից ցավերը: Միայն թե հիշեք, որ հակաարտրոզային հատկություն ունեն միայն թարմ պտուղները, նաեւ այն պտուղները, որոնք սառնարանում պահվել են գոնե 10 օր, ոչ ավելի: Հակառակ դեպքում պտուղը կորցնում է իր բուժիչ հատկությունները:

Ոսկորների կոտրվածքի դեպքում
Խառնել հավասար քանակությամբ չիչխանի յուղն ու բնական մեղրը, ավելացնել նույնքան կաթնաշոռ։ Այս խառնուրդը լրացնում է կալցիումի պակասը բնական ճանապարհով։ Ընդունել մեկական ճաշի գդալ՝ օրը 3 անգամ։

Գլխացավի դեպքում
Ճզմել չիչխանի պտուղները, հյութի մեջ թրջել թանզիֆը եւ դնել ճակատին։ Օգնում է պարբերաբար սկսվող գլխացավին։

Անեմիայի դեպքում
3 բաժակ չիչխանի հյութը լուծել 1 բաժակ եռացրած ջրում։ Ավելացնել կես բաժակ դաղձից պատրաստված թունդ թուրմ։ Գոլ վիճակում ավելացնել 70 գրամ մեղր։ Բոլորը խառնել, օգտագործել սառը վիճակում, խմելուց առաջ թափահարել։ Խմել օրը 1 բաժակի չափով, սնունդ ընդունելուց 1 ժամ հետո։ Այս դեղատոմսի կիրառումը ավելացնում է էրիտրոցիտների քանակը եւ հեմոգլոբինի մակարդակը արյան մեջ։

Կարեւոր է իմանալ, որ չիչխանի բնական յուղից մնացած բիծը հագուստի վրայից լվացվում է։

Աչքերի համար


Աչքերի հիվանդությունների եւ հոգնածության դեպքում կոպերի վրա չիչխանի յուղով տաք թրջոցներ դրեք եւ պահեք 15 րոպե:

Դիմակներ

Չոր եւ կնճռոտ մաշկի համար

Խառնեք մեկական թեյի գդալ կաթնասերը, կաթնաշոռը, չիչխանի հյութը։ Քսեք դեմքին եւ պարանոցին։ 15-20 րոպե հետո լվացվեք գոլ ջրով։

Ունի փափկեցնող, սնուցող, երիտասարդացնող հատկություն։ Բարձրացնում է մաշկի առաձգականությունը։

Ցանկացած տեսակի մաշկի համար. չիչխանի հյութը լցնել կաղապարիկների մեջ, դնել սառցախցիկը։ Սառած խորանարդիկներով թեթեւակի մերսել դեմքը։ Այս գործողության շնորհիվ մաշկը ստանում է թարմ եւ առողջ տեսք։

Մազերի համար

- Մազերի ամրացման համար չիչխանի յուղով մերսել մազարմատները, հետո լվանալ պտուղների թունդ եփուկով:

- Մազաթափության եւ ճաղատացման դեմ պայքարելու համար խորհուրդ է տրվում հետեւյալ դեղատոմսը. 2-ական ճաշի գդալ պտուղները եւ տերեւները 2 թեյի բաժակ եռջրի մեջ եռացնել, թրմել 2 ժամ` ամուր փակված տարայի մեջ, թողնել սառչի: Օրը 2 անգամ խմել 2/3 բաժակ այդ թուրմից` առավոտյան եւ երեկոյան` ուտելուց առաջ: Բացի այդ, 10-12 օր շարունակ այդ թուրմը քսել մազարմատներին եւ քնել:

- Մազերի աճը խթանելու համար 4 ճաշի գդալ չիչխանի չոր տերեւների վրա 1 լիտր եռացրած ջուր լցրեք եւ եռացրեք եւս 30 րոպե: Թողեք սառչի եւ կրկին նույն չափով ջուր ավելացրեք: Մինչեւ մազերի լվանալը մազարմատներին չիչխանի յուղ քսեք, ապա լվացեք եւ վերջում շփեք մազերն այս ջրով:

Չիչխանի պտուղները խորհուրդ են տալիս օգտագործել հատկապես քիմիաթերապիայից եւ ռադիոթերապիայից հետո, ինչպես նաեւ անտիբիոտիկներ օգտագործելուց հետո: Չիչխանի պտուղները շատ օգտակար են դիաբետիկների, տարիքով մարդկանց եւ պրոֆեսիոնալ սպորտսմենների համար: Չափազանց օգտակար է հոգնած սրտի աշխատանքի համար: Այս բույսի պտուղները պրոֆիլակտիկ միջոց են ինսուլտի եւ ինֆարկտի պրոֆիլակտիկայի համար: Օգնում են վերականգնել օրգանիզմի ռեսուրսները` տարբեր հիվանդություններից հետո, ինչպես նաեւ հոգեկան եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն են թեթեւացնում, իսկ տղամարդկանց սեռական ակտիվությունը զգալի բարձրացնում են:

Չիչխանին մենք մեր հրապարակումների ընթացքում դեռ կանդրադառնանք, կներկայացնենք տարբեր դեղատոմսեր` հին եւ ժողովրդական գրառումներից:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

14.04.2015

Հարգելի Tahmina, այո չիչխանը ռուսերեն կոչվում է "Облепиха" :

tehmina

12.04.2015

chichxan@ et apilipexana?

SASHA

23.09.2013

AYO

նանա

12.03.2013

չիչխանը բուժում է երոզիաները

Կարդացեք նաև

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար Շնչառական համակարգ
Գիտնականները հայտնել են երիկամային հիվանդությունների ժամանակ կոֆեինի օգտակարության մասին. РИА Новости
Գիտնականները հայտնել են երիկամային հիվանդությունների ժամանակ կոֆեինի օգտակարության մասին. РИА Новости

Հետազոտողները պարզել են, որ հնարավոր է երիկամային ախտաբանություններով հիվանդների մոտ նվազեցնել մահացության տոկոսը` նրանց խորհուրդ տալով ավելի շատ կոֆեին օգտագործել. հայտնում է  РИА Новости-ին...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Սրտաբանները պարզել են սրտի համար ամենաօգտակար սննդակարգը. armeniamedicalcenter.am
Սրտաբանները պարզել են սրտի համար ամենաօգտակար սննդակարգը. armeniamedicalcenter.am

Սուրրեյի Համալսարանի աշխատակիցները հայտարարում են, որ  ավելի լավ է երբեմն քաղցած մնալ, քան մշտապես պահպանել  ցածր կալորիականության սննդակարգ: Նրանց խոսքերով, գրագետ, չափավոր քաղցը` ընդմիջումներով...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Կանաչ թեյը և սուրճը կարող են փրկել դիաբետիկների կյանքը. РИА
Կանաչ թեյը և սուրճը կարող են փրկել դիաբետիկների կյանքը. РИА

РИА "Новости"-ն` հղում անելով Կյուսյու Համալսարանի գիտնականներին, հայտնում է, որ կանաչ թեյի և սուրճի ամենօրյա օգտագործումը ընդունակ է 2-րդ տիպի դիաբետիկների մոտ իջեցնել մահացության վտանգը 63 տոկոսով: Գիտնականները ստուգել են...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Իրականացվել է փորձարկում, որի շրջանակում 60 տարեկանն անց 44 պացիենտ օրը 3 անգամ խմել են կակաոյով ըմպելիք, հայտնում է  Medical Express-ը: Եղել է նաև ստուգողական խումբ: Փորձարկումը տևել է կես տարի: Այդ ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Սրտաբանները հայտարարել են սննդային յուղերից ամենաօգտակարը. armeniamedicalcenter.am
Սրտաբանները հայտարարել են սննդային յուղերից ամենաօգտակարը. armeniamedicalcenter.am

Եթե ընդունեք կոկոսի յուղը ամեն օր 4 շաբաթվա ընթացքում, ապա կարող եք քչացնել սրտի հիվանդությունների և ինսուլտի վտանգը. Ասում է Քեմբրիջի համալսարանի նոր հետազոտությունը: Ինչպես նշում է The Deccan Chronicle-ը, արվել են...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Աղիների քաղցկեղի դեմ լավագույն մթերքները. oncology.am
Աղիների քաղցկեղի դեմ լավագույն մթերքները. oncology.am

Մեծ Բրիտանիայի գիտնականների կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվեց, որ աղիների քաղցկեղի և աղեստամոքսային  ուղու այլ հիվանդությունների զարգացման համար նպաստող գործոն կարող է լինել արիլային...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Մեղրն արդյունավետ հակաբորբոքային է
Մեղրն արդյունավետ հակաբորբոքային է

Շվեդ գիտնականները հայտնաբերել են մեղրի բաղադրության մեջ 13 հակաբակտերիալ բաղադրիչներ, որոնք, նրանց խոսքերով, առավել արդյունավետ են աշխատում, քան մահացու վարակների (այդ թվում՝ պրոպինիբակտերիա, ոսկեգույն ստաֆիլակոկի) դեմ...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Սև թեյն օգնում է նիհարել. 168.am
Սև թեյն օգնում է նիհարել. 168.am

Սև թեյը դրական ազդեցություն է ունենում աղիների միկրոֆլորայի վրա և կարող է նույնիսկ օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Med2.ru-ն գրում է, որ այս եզրակացությանն են հանգել Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Համեմունք հակաքաղցկեղային հատկություններով . 1in.am
Համեմունք հակաքաղցկեղային հատկություններով . 1in.am

Տեխասի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են հնդկական կծու պղպեղի հակաքաղցկեղային հատկությունները, հայտնում է newsyou.info-ն: Այս համեմունքի բաղադրության մեջ կա նյութ...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Չիլի պղպեղը՝ քաղցկեղի դեմ. 1in.am
Չիլի պղպեղը՝ քաղցկեղի դեմ. 1in.am

Բոհումում Ռուրի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ չիլի պղպեղը կանխում է քաղցկեղային բջիջների աճին. դրանում պարունակվող կապսաիցինը խոչընդոտում է կրծքագեղձի ուռուցքների աճին, հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Ըմպելիք, որն օգնում է քաղցկեղի դեմ պայքարում. գիտնականներ. 1in.am
Ըմպելիք, որն օգնում է քաղցկեղի դեմ պայքարում. գիտնականներ. 1in.am

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են կանաչ թեյի օգտակար հատկությունները, ինչը հնարավորություն է տվել բուժիչ միացություններ հայտնաբերել քաղցկեղի և ՄԻԱՎ-ի դեմ: Կլինիկական փորձարկումներն արդեն հուսադրող...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Օրական մեկ ձուն կաթվածի հավանականությունը նվազեցնում է 12 տոկոսով. news.am
Օրական մեկ ձուն կաթվածի հավանականությունը նվազեցնում է 12 տոկոսով. news.am

Հավկիթը եւ դրա հիմքով մթերքներն օգտակար են ուղեղի անոթների համար: Օրական ընդամենը մեկ ձուն բավարար է տարեց տարիքում 12 տոկոսով կաթվածի ավանականությունը նվազեցնելու համար...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Դիետոլոգներն անվանել են լյարդի համար ամենաօգտակար մթերքը. 168.am
Դիետոլոգներն անվանել են լյարդի համար ամենաօգտակար մթերքը. 168.am

Բազուկն ամենաօգտակար մթերքներից է։ Դրանում պարունակվող բետանին նյութն այն բացառիկ օգտակար է դարձնում լյարդի համար, իսկ երկաթի և ցինկի պարունակության առումով բազուկն իրեն հավասարը չունի...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Չրերի օգտագործումը պաշտպանում է քաղցկեղից. փորձագետներ. 1in.am
Չրերի օգտագործումը պաշտպանում է քաղցկեղից. փորձագետներ. 1in.am

Չրերի օգտագործումը կանխում է նյութափոխանակության խանգարումները և պաշտպանում է քաղցկեղից: Այս մասին հայտնում է mignews.com-ը՝ հղում անելով փորձագետներին: Ըստ դիետոլոգների՝ չրերը պակաս օգտակար չեն...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ